Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հերթական բողոքի ակցիան` ուղղված Սևանա լճի փրկությանը

Հերթական բողոքի ակցիան` ուղղված Սևանա լճի փրկությանը
27.04.2014 | 12:49

Ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, ՀՀ Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա «S.O.S. Սևան» նախաձեռնության հերթական բողոքի ակցիան` ուղղված Սևանա լճի փրկությանը:

Նախաձեռնությունը պայքարում է երկու կառավարական որոշումների դեմ, որոնք սպառնում են Սևանա լճի գոյությանը: Դրանք են` ՀՀ կառավարության հեղինակած և ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը ներկայացրած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով Սևանա լճից ջրբացթողումները 5 տարվա ընթացքում կավելանան 40%-ով, և լիճը կսկսի իջնել ու ճահճանալ, ինչպես նաև՝ ՀՀ կառավարության կողմից հաստատված «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը», որի համաձայն` Սևանա լճում արհեստական կերի հաշվին աճեցվելու է տարեկան 50000 տոննա ձուկ:

Դիտվել է՝ 1884

Մեկնաբանություններ